Ի՞ՆՉ Է ԵՐԱԶԸ ... Երազը ենթագիտակցությունից դուրս եկող երևույթ է, երբ
զգացումներն անջատված են: Այդ ժամանակ մտավոր կյանքով ապրող մարդն առաջ է
անցնում իրական կյանքից, հետևաբար, առաջինն է ապրում ապագան: Մարդն իր
երազատեսության մեջ ազատված է արթուն գիտակցության օրենքներից, որոնք
ղեկավարում են զգայական ըմբռնումներով և իր դատողության օրենքներով: Դրանից
հետևում է, որ երբ մարդը դադարեցնում է իր արտաքին զգայարանների
գործունեությունը, մարդու մոտ ի հայտ են գալիս ստեղծագործական ուժեր, որոնք
լինում են խորը, երազատեսությունից զուրկ քնի ժամանակ: Որպեսզի առաջանա
այդպիսի քուն, աստեղային մարմինը պետք է անջատվի ֆիզիկական և եթերային
մարմիններից: Երբ երազատեսության ժամանակ աստեղային մարմինը հեռանում է
ֆիզիկական մարմնից, նա իր կապը եթերայինի հետ չի կտրում: Երբ այդ կապն էլ է
կտրվում, կերպարները մնում են անգիտակցական խավարի մեջ, և մենք այդ
ոլորտից ոչ մի տեղեկություն չենք կարող ստանալ: Հենց այդ ժամանակ էլ
առաջանում է քուն` առանց երազի: Մարդը երազում համարյա միշտ ինքն իր հետ է, նայում է իր ճակատագրի հայելին և տեսնում իր սեփական գոյությունը: Երազն
իր մեջ պարունակում է գաղտնիքներ, որոնք բխում են ավելի խորքից, և հենց
այդ նպատակով էլ երազն ունի իր ինքնուրույն լեզուն և այդ լեզվի
քերականությունը: Երազները կապված են մեր անցյալին, ներկային և ապագային: Եթե
մարդն իսկապես գիտի, թե ով է ինքը, գիտի նաև, թե ինչ կինի իր հետ: Մեր
մասին, մեր կյանքի մասին երազների թագավորությունում պատմում են
ճշմարտությունը. անհրաժեշտ է իմանալ այն, վերլուծել, հասկանալ և լռել, քանի
որ դրանք մեր գաղտնիքներն են: Դրանք անհրաժեշտ են, որ խուսափենք կոտրած
տաշտակի առջև կանգնելուց: Հատկապես ապագային վերաբերող երազները չպետք է
անուշադրության մատնել: Մտածողության հետ կապված երազները ծնում են
բարձրագույն §ես¦, տանում դեպի զարգացում, գիտակցությանը հասցնում են
անսահմանության գաղափարը, իսկ ցածրագույն 'ես"-ը տանում դեպի նյութականը:Մաթեմատիկայի մեջ գոյություն ունի թվերի անվերջ շարք, որի յուրաքանչյուր մաս վերջավոր է: Նույնն է նաև գիտակցության հարցում, այսինքն` անվերջ գիտակցության յուրաքանչյուր մաս վերջավոր է: Հենց այդ մտածողության անսահմանությունից էլ բխում են երազները: Մեր ներըմբռնումն ավելի ճշգրիտ մեխանիզմ է, քան թվում է: Այնտեղ, ուր բարդանում է խնդիրը, հաճախ կիրառվում է ներըմբռնումը:
Երբ հանկարծ ծնվի ընտրված երազի առաջին մեկնաբանումը, ձեզ մոտ շատ բան կբացվի, ամենափոքր երազն էլ ունի իր նշանակությունը, քանի որ այն ձեր մասին ստեղծագործություն է, որը հասկացվում է, նրան պետք է ճանաչել, և այն միայն դուք կարող եք ճիշտ ճանաչել: Որքան շատ ենք զբաղվում մեր երազների մեկնաբանումով, այնքան երազներ ավելի հաճախ ենք տեսնում, ավելի հեշտ ենք մեկնաբանում, քանի որ դա մեր կյանքի գիշերային մասն է, որը բոլորից լավ մենք գիտենք: Երազը մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել հոգևոր վիճակը, առողջությունը, բնավորության գծերը: Այս ամենը չիմանալով` երազը չենք կարող ճիշտ մեկնաբանել: Ժողովուրդն ասում է. "Պատմի՛ր ինձ քո երազները, և ես կասեմ, թե ով ես դու":
Երբ երազում հանդես են գալիս իրար հետ չառնչվող կերպարներ, պատճառն այն է, որ աստեղային մարմինը թույլ կապի մեջ է օրգանիզմի մյուս մասերի հետ և չի կարողանում կապել իր կերպարները համապատասխան առարկաներին և պատահարներին:
Երազների աշխարհում ամենաբարձրը, որին մարդն ընդունակ է հասնելու, քնած ժամանակ ինքն իրեն հիշելն է: Այդ ժամանակ մի ակնթարթ հիշում ենք, թե որտեղ է պառկած մեր մարմինը, հիշում ենք անունը, և վերականգնվում է մեր ցերեկային գիտակցությունն ամբողջությամբ: Նկատենք, որ եթե նույնիսկ վերականգնենք մեր ցերեկային գիտակցությունը երազում, միևնույնն է, երազային իրականությունը գերազանցում է մեր ցերեկային իրականությանը: Շատ բան, որ մեզ անհանգստացնում էր ցերեկը, երազում չի անհանգստացնում: Դա նշանակում է, որ չարժե անհանգստանալ, դա երկրորդական հարց է: Իհարկե, արդեն դժվար է ասել, թե այդ երկու իրականություններից որն է իսկականը: Չնայած բոլոր տարօրինակություններին` երազները մեզ իրական են թվում, ինչպես այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ արթուն վիճակում: Երազատեսությունն իսկական կյանք է, այնքան իրական, որ մեզ մոտ կասկած է առաջանում, թե գոյություն ունի երկու իրականություն: Մենք չգիտենք, թե դրանցից որն է իրականը, գիշերայի՞նը, որ տեսնում ենք երազում, թե՞ ցերեկայինը, որ փորձարկում ենք արթուն վիճակում: Գուցե երկուսը միասին կարող են միայն ներկայացնել մեր լիարժեք օրը. առանց մեկի մյուսը հնարավոր չէ պատկերացնել:
Комментариев нет:
Отправить комментарий