MILI'S BLOG

суббота, 11 февраля 2012 г.

Թեստ-Պատրաստ ե՞ս ամուսնության, թե՞ դեռ վաղ է....



1. Ամուսնությունից հետո արդյոք կսկսեք <<վերադաստիարակել >> ձեր ամուսնուն` բաժակը այդպես մի դիր, ամանները պետք չէ կեխտոտել և տնով մեկ թափռտել, կեղտոտ կոշիկներով պետք չէ տնով մեկ քայլել, գորգը նոր եմ լվացել.....
1 Թող թափրտի ես էլ կթափրտեմ, ի վերջո ընտանեկան երջանկությունը, հո մաքրության մեջ չէ: (2)
2 Ես շատ համբերատար եմ և պատրաստ եմ նրա հետևից անընդհատ հավաքել: (4)
3 Իմ փեսացուն շատ մաքրասեր է, ես պարզապես համոզված եմ, որ նմանատիպ խնդիրներ մենք չենք ունենա: (5)
4 Կխոսեմ և կփորձեմ նրա հետ համաձայնության գալ... չէ, որ ես էլ եմ աշխատում և հոգնած տուն վերադառնալով պետք է ստիպված նրա թափրտածները հավաքեմ: (3)
5 Բնականաբար ես հունից դուրս կգամ և կսկսեմ գոռգռալ: (1)
2. Դուք ամեն անգամ ձեր ամուսնուն տնից դուրս գալուց զգուշացնում եք, որ գկխարկ հագնի, ի վերջո դրսում ձմեռ է: Բայց նա ամեն անգամ մոռանում է: Ի վերջո հիվանդանում է, ինչպե՞ս կվարվեք:
1 Կսկսեմ խնամել, կբուժեմ նրան և ամեն անգամ, երբ մոռանա գլխարկ դնել մեղմ ժպիըով կհիշեցնեմ այս անգամվա մասին: (3)
2 Ես էլ եմ երբեմն մոռանում գլխարկ գնել, ոչ մի սարսափելի բան էլ չկա, ինչպես հիվանդացել է, այնպես էլ կառողջանա: (2)
3 Գլխակ չդնելու պատճառով դժվար թե ամուսինս հիվանդանա, բայց դե նրա հագ ու կապին բնականաբար կհետևեմ, չէ որ տղամարդիկ երեխաների նման են: (4)
4 Ես նրան ասել էի չէ, որ գլխարկը հագնի, ամեն անգամ կհիշեցնեմ, որ նրան զգուշացրել եմ և ինձ պետք էր լսել: (1)
5 Իմ փեսացուն միշտ եղանակին համաձայն է հագնվում և դեռ երբեմն էլ ինքն է ինձ դիտողություն անում: (5)
3. Շաբաթ երեկոյան ձեր չամուսնացած ընկերուհիները հրավիրում են ձեզ սրճարան, իսկ ձեր սիրելի ամուսինը պետք է մնա տանը միայնակ, ինչպե՞ս կվարվեք:
1 Չեմ գնա ընկերուհիներիս հետ, դրա փոխարեն կմտածեմ, թե ուր կարելի է գնալ ամուսնուս հետ միասին: (3)
2 Կհիշեմ, թե ինչպես անցած շաբաթ ամուսինս գնացել էր իր ընկերների հետ, և այդ քայլով կարդարացնեմ իմ գնալը: (2)
3 Ես մեծ հաճույթով էլ կգնամ, առանց այդ էլ ամբողջ շաբաթը ամուսնուս եմ նվիրում, կարող եմ չէ գոնե մի քանի ժամ ինքս ինձ նվիրել: (1)
4 Իմ փեսացուն ամեն անգամ, մի ինչ որ հետաքրքիր և յուրօրինակ բան է մտածում, այնպես որ ես ինքս չէի ցանկանա գնա ընկերուհիներիս հետ չէ, եր իմ սիրելիի հետ էլ ավելի հաճելի է: (5)
5 Չեմ գնա ընկերուհիներիս հետ, կմնամ տանը, չէ որ իմ ամուսինը ամբողջ շաբաթ չարչարվել է: (4)
4. Ձեր ամուսինը պատրաստվում է գնալ իր ընկերների հետ զվարճանալու, իսկ դուք շատ լավ գիտեք, որ նմանատիպ հանդիպումները միշտ ավարտվում են հարբեցողությամբ: Եվ վերջում ձեր սիրելիին մի կերպ տուն են հասցնում հենց նույն ընկերները: Ի՞նչ կանեք:
1 Իմ փեսացուն ընդհանրապես չի խմում: (5)
2 Համբերատար կսպասեմ նրա վերադարձին, կհանվացնեմ և կպառկեցնեմ, որ քնի: (4)
3 Կզանգեմ իմ բոլոր ընկերուհիներին, մի գուցե իմ բախտն էլ բերի ` ես էլ գնամ խմելու: (2)
4 Կսպասեմ, որբ լրջացած կարթնանա և դաստիարակչական, բարոյախրատական զրույց կունենամ նրա հետ: (3)
5 Կրկին աղմուկ կբարձացնեմ, չէ որ նա միշտ հարբած է վերադառնում, ես դա չեմ հանդուրժի: (1)
5. Ամռանը ամուսիններով դուրս եք եկել զբոսնելու, իսկ շուրջ բոլորը կիսամերկ կանայք և աղջիկներ են: Հանկարծ նկատում եք, որ նա մեծ հաճույքով ուսումնասիրում է անծանոթ կանանց բարեմասնությունները: Ինչպե՞ս կարձագանքեք:
1 Իմ փեսացուն այդպես չի կարող վարվել, նա չափազանց շատ է ինձ սիրում` ուրիշներին նայել չի կարող: (5)
2 Կսկսեմ ամուսնուս հետ խոսել ինչ որ շատ հետաքրքիր թեմայի մասին, այդպիսով շեղելով նրա ուշադրությունը: (3)
3 Իսկ ես գիտեմ, թե ինչ է կատարվում ամռանը փողոցներում, այնպես որ կհագնեմ կարճ կիսաշրջազգեստս ու իմ բարեմասնությունները ցույց կտամ ոչ միայն ամուսնուս այլև բոլորին, թող նախանձեն: (2)
4 Կզայրանամ, հունից դուրս կգամ, ամուսնուս և բոլոր տղամարդկանց հասցեին մի քանի << քաղցր >> բառ կասեմ: (1)
5 Նա միայն նայում է, ուրիշ ոչինչ: Իսկ ես ամուսնացած կին եմ և ինձ հարկի չէ նման վիճակում տնից դուրս գալ: (4)
6. Դուք ունեցել եք ձեր առաջնեկին և վերջապես եկել է այդքան սպասելի օրը, երբ դւոք պետք է դուրս գրվեք հիվանդանոցից: Ձեր հետ ծննդաբերած կանանց ամուսինները առավոտ կանուխ եկել են և իրենց սիրելիներին տարել տուն: Իսկ ձեր ամուսինը չկա ու չկա: Միայն երեկոյան ժամը 18:00 նա ժամանում է: Ինչ՞ կանեք:
1 Իսկական խառնաշփոթ կսարքեմ հիվանդանոցում: Բոլոր կանանց մինչև կեսօր տարել են, իսկ ես հիմարի նման նստած նրան եմ սպասում: Խոստանում եմ, նա դա հեշտ չի մարսի, դեռ պատասխան է տալու, սրիկա: (1)
2 Այդ ժամանակ կլռեմ, սակայն, ամեն հարմար առիթ կօպգտագործեմ նույն բանը իր գլխին անելու համար: Օրինակ ամուսնուս համար շատ կարևոր ֆուտբոլային խաղից առաջ կգնամ հարևանուհու տուն մի բաժակ շաքարավազի հետևից, նրան թողնելով փոքրիկի հետ մենակ և կվերադառնամ մոտ հինգ ժամ անց: (2)
3 Ամուսնուցս կճշտեմ ուշացման պատճառը և եթե ինչ որ կարևոր բան պատահած լինի, կզանգեմ մայրիկիս, որ գա և ինձ դուրս գրի հիվանդանոցից: (3)
4 Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ, իմ սիրելին նույնիսկ ժամադրության չի ուշանում, ուր մնաց մեր համար այդքան կարևոր օրը, նա մոռանա կամ ուշանա, դա անհնար է: (5)
5 Կսպասեմ ամուսնուս, որքան, որ պետք է, չէ որ նա գործեր ունի, մեկ է ինչ էլ լինի վաղ թե ուշ նա կգա իմ և մեր փոքրիկի ետևից, իսկ երբ տեսնեմ, որ նա շատ է ուշանում, կզանգահարեմ և նրբանկատորեն կակնարկեմ, որ բոլորին արդեն հիվանդանոցից տարել են, միայն ես եմ մնացել: (4)
7. Ձեր ամուսինը գնացել է ձեր ընկերուհու տուն, որպեսզի նրան օգնի կահույքը դասավորել, բայց նա շատ շատ է ուշանում....
1 Ինչ որ առիթ կհորինեմ ամուսնուս ընկերոջ տուն գնալու և այնտեղ երկար շատ երկար ժամանակ մնալու համար: (2)
2 Նախ ընկերուհուս կզանգեմ, հետո ամուսնուս, երկուսին էլ մի լավ կհարցաքննեմ: Չեմ հասկանում, ես նրան ուղակել եմ, որ կահույք տեղափոխի թե ընկերուհուս հետ սիլի բիլի անի: Ավելի լավ կլինի, եթե նրանց անսպասելի այցելեմ: (1)
3 Երևի կահույք տեղափոխելը շատ դժվար է, կգնամ նրանց օգնության, ինչով հնարավոր է կօգնեմ, կամ էլ տանը կմանամ և կդադարեմ անհանգստանալ: (4)
4 Կանհանգստանամ, բնականաբար, բայց չեմ խանդի` ամուսնուն վստահել է պետք: Երևի կզանգահարեմ ընկերուհուս ճշտեկու համար, թե արդյոք ամեն ինչ նորմալ է: (3)
5 Իմ ընտրյալը ինձ երբեք չի դավաճանի, ես էլ նրան չեմ ուղարկի ընկերուհուս տուն կահույքը տեղափոխելու, դրա համար հատուկ ծառայություններ կան: (5)
8. Ձեր փոքրիկը հիվանդացել է, բժիշկները ասում են, որ նրան անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց և պառկեցնել: Երկուսիցդ ո՞վ կմնա հիվանդանոցում փոքրիկի հետ:
1 Դե պարզից էլ պարզ է, որ ես պետք է մնամ, բայց ես այնքան չեմ սիրում հիվանդանոցները նամանավանդ փոքրիկ երեխաների հետ, ովքեր անընդհատ լացում են: Փոքրիկի առողջանալուց հետո ես արձակուրդ կվերցնեմ և կմեկնեմ հանգստանալու, թող ամուսինս էլ նրան խնամի: (2)
2 Երեխան պարզապես չէր կարող իմ պատճառով հիվանդանալ: Ես նրան միշտ եղանակին համապատասխան եմ հագցնում, ճիշտ ժամանակին կերակրում: Պարզից էլ պարզ է, որ մեր փոքրիկը ամուսնուս պատճառով է հիվանդացել, թող նա էլ պատասխանատվություն կրի և երեխայի հետ միասին մնա հիվանդանոցում: (1)
3 Հիվանդանոց կգնամ ես, բայց ամուսնուս կհասկացնեմ, որ նա պետք է մեր մասին հոգ տանի` ուտելիք բերի և մշտապես այցելի մեզ: (3)
4 Բնականաբար կգնամ ես, այստեղ քննարկման հարց էլ չի կարող լինել: Ամուսինս պետք է աշխատի կարիերա ստեղծի, իսկ երեխաների հետ կապված բոլոր խնդիրները ես ինքս կլուծեմ, դա իմ պարտականությունն է: (4)
5 Տանել չեմ կարողանում հիվանդանոցները, խնամակալ կվարձենք: (5)

9. Հանկարծ զանգահարում է ձեր ամուսնու մայրը և խնդրում, որ գնաք իրեն օգնելու, բայց մինչ նրա զանգը, դուք ամուսիններով արդեն պլանավորել էիք, թե ինչպես եք անցկացնելու ձեր օրը: Ինչպե՞ս կվարվեք:
1 Փեսացուիս մայրը ամուսին ունի, թող նա էլ իր կնոջ մասին հոգ տանի: (5)
2 Ընտանեկան որոշումները և գործերը ամեն ամեն ինչից վեր են: Եթե ես և նա պլաններ ունենք ապա դրանք չպետք է հետաձգենք ոչ մի դեպքում, դա հնարավոր չէ: (1)
3 Այստեղ հարց չի կարող լինել,ես և ամուսինս միասին կգնանք սկեսրոջս օգնելու: (4)
4 Բնականաբար ամուսնուս բաց կթողնեմ, որ գնա, իսկ ես կմնամ տնային գործերը անելու: (3)
5 Դե եթե շատ է ուզում, թող գնա, բայց ես իմ պլանները չեմ պատրաստվում փոխել: (2)

                              ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
0-11 Միավոր)
Կյանքը ինչ որ մեկի հետ կապելը` ամուսնանալը բավական լրջություն և պատասխանատվություն է պահանջում: Միանշանակ ձեր համար դեռ շատ վաղ է ամուսնանալը: Քանի որ ամուսնության ընթացքում վեճերը և կռիվները փեզնից անպակաս կլինեն: Ամուսնությունը դա յուօրինակ փոխհամաձայնություն է երկու անձանց միջև, իսկ փոխհամաձայնությունը առանց հարգանքի և փոխզիջումների պարզապես անհնարին է: Սովորեք ավելի հանդուրջող, ավելի ճկուն լինել: Ի վերջո խնդիրները ավելի դյուրին է լուծել փոխզիջման օգնությամբ քան գոռգռոցների:
(12-19 Միավոր)
Ձեր ամուսնական կյանքը բավականին հետաքրքիր և ադրենալինով լի կլինի: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայ իրականության մեջ դժվար է գտնել այնպիսի կողակցի, ով ձեր բոլոր չարաճճիությունները կհանդուրժի կամ դրանց պարզապես հումորով կվերաբերվի: Ամուսնական կյանքին պետք է մի փոքր ավելի լուռջ և պատասխանատվությամբ մոտենալ: Չէ որ ինչպես տատիկներն են ասում, հո խաղ ու պար չի:
(20-28 Միավոր)
Դուք հասուն և խելամիտ եք, գիտեք թե ինչ եք ուզում և հաստատուն քայլերով գնում եք դեպի փեր նպատակները: Իսկական իդեալական կին, ով կարող է երջանկացնել, իր կողքի տղամարդուն: Դուք շատ լավ գիտակցում եք, որ ամուսնությունը մողրի պես քաղցր չի կարող լինել և պատրաստ եք դիմակայելու ամուսնության ընթացքում ի հայտ եկող խնդիրներին: Շատ տղամարդիկ կերազեին ձեր նման կողակից իրենց կողքին տեսնել, շնորհավորում եմ:
(29- 37 Միավոր)
Միանշանակ կարելի է ասել, որ ձեր կողակիցը երջանիկ մարդ է: Ձեր ամուսինը իր ամուսնական կյանքից իսկապես շատ գոհ կլինի, իսկ դուք.... Դուք հանդուրժող եք, համբերատար, ներողամիտ, դուք պատրաստ եք անել ամեն ինչ, որ ձեր կողակիցը երջանիկ լինի: Երբեմն երբեմն մտածեք նաև ձեր ասին, արդյոք դուք երջանիկ եք, արդյոք դուք սա էիք ուզում ձեր ամուսնական կյանքից: Դուք ապրում եք ձեր ամուսնու և երեխաների համար, մոռանալով ձեր սեփական ես-ը:
(38- 54 Միավոր)
Բավական է ձեր շրջապատող աշխարհին նայեք վարդագույն ակնոցներով, ինչպես ասում են ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ձեր կողակցին իդեալականացնելով, դուք ինքներդ ձեզ եք վնասում: Չկան անթերի և իդեալական մարդիկ: Ամուսնությունից հետո ձեզ համար շատ դժվար կլինի, նույնիսկ ամուսնությունը կարող է ավարտվել ամուսնալուծությամբ, որովհետև ինչպես ձեր երկրորդ կսից այնպես էլ ձեր ամուսնությունից դուք սպասում եք ավելին քան կարող եք ստանալ, փորձեք ամեն ինչին իրենց իրական գնահատականները տալ: Այդպես ձեր կյանքում հիասթափությունները էլ ավելի քիչ կլնԻՆԵՆ:




Комментариев нет:

Отправить комментарий