MILI'S BLOG

вторник, 14 февраля 2012 г.

Սիրո տոնը ՝ առանց համբյուրների

 Դժվար է պատկերացնել սիրո տոնը առանց ծաղիկների եվ համբյուրների: Սակայն կան նաեւ բացառություններ:
         Իսկ ահա Բրիտանիայում բժիշկները Ռեյչել Փրինսի մոտ հայտնաբերել են ալերգիկ հիվանդւթյուն: Նրան խստորեն արգելված է համբուրվել, նույնիսկ մեկ կաթիլ թուք չպիտի դիպչի նրա երեսին, այլապես նրա մաշկին սուր ալերգիկ երևույթներ կսկսվեն։
     Բացի համբուրվելուց կինն զգայուն է նաեւ արցունքի ու ծաղիկների նկատմամբ:
Սիրահար զույգին մնում է տոնել տոնը ՝ առանց համբյուրների եվ ծաղիկների:

понедельник, 13 февраля 2012 г.

Սիմվոլներ odnoklassniki.ru-ի համար

☻ ☺ ۞ ۩ ♬ ✄ ✂ ✆ ✉ ✦ ✧ ∞ ♂ ♀ ☿ ❤❥ ❦ ❧ ™ ®
© ✗ ✘ ⊗ ♒ ▢ ▲ △ ▼ ▽ ◆ ◇ ○ ◎ ● ◯ Δ ◕ ◔ ʊ
☮ ✈ ♋ 웃 유 ☠ ☯ ♥ ✌ ✖ ☢ ☣ ☤ ❖ Σ ⊗ ♒ ♠ Ω ♤
♣ ♧ ♡ ♦ ♢ ♔ ♕ ♛ ★ ☆ ✮ ✯ ☄ ☾ ☽ ☼ ☀ ☁ ☂ ☃

✗ ✘ ⊗ ♒ ▢ ▲ △ ▼ ▽ ◆ ◇ ○ ◎ ● ◯ Δ ◕ ◔ ʊ
ϟ ღ 回 ₪ ✓ ✔ ✕ ☥ ☦ ☧ ☨ ☩ ☪ ☫ ☬ ☭ ™©® ¿文ஜ ๏
➀➁➂➃➄➅➆➇➈➉
➊➋➌➍➎➏➐➑➒➓
ⒶⒷⒸⒹⒺⒻⒼⒽⒾⒿⓀⓁⓂⓃⓄⓅⓆ
ⓇⓈⓉⓊⓋⓌⓍⓎⓏ


Աղ ցանելու ակցիա Գյումրիում...

    Չնայած այս դեպքը կատարվել է մի քանի օր առաջ, բայց այն հետաքրքրում է  բոլորին: Փետրվարի 4-ին, ժամը 17:00-ին Գյումրիում մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին բողոքի ակցիա: Նրանք պահանջում էին սառցակալած փողոցների և մայթերի հալեցում: Նրանց երթը սկսվեց Գյումրիի 10-րդ դպրոցից և ավարտվեց քաղաքապետարանի մոտ: Յուրաքանչյուրն իր հետ վերցրել էր մի քանի տուփ աղ և ամբողջ երթի ճանապարհին լցնում էին սառցակալած փողոցներին և մայթերին: Այն հարցին, թե ինչու են որոշել կազմակերպել նման ակցիա, երիտասարդներից մեկը նշեց. §Քանի որ ակամայից դարձել ենք էքստրիմի սիրահար այս փողոցներում և տեսնում ենք, թե ինչպես է անտերության մատնված, այս կերպ փորձում ենք ազդել պաշտոնատար անձանց վրա և պահանջել մեր քաղաքի բնակիչների համար անվտանգ փողոցներ¦: Ամբողջ ընթացքում երիտասարդներին ողջունում և շնորհակալություն էին հայտնում անցորդները, ինչպես նաև վարորդները:
Հասնելով քաղաքապետարանի մոտ՝ նրանք շենքի շրջակայքը նույնպես լցրեցին աղով, իսկ հետո բոլոր աղի տուփերը, համապատասխան կոչի ցուցանակներով կախեցին քաղաքապետարանի դռներին:

Խոսրովի արգելոց

Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000հա տարածք: Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին: Գտնվում է 1600-2300մ բարձրությունների վրա:
Խոսրովի անտառը 1958թ-ից հանդիսանում է պետական արգելոց: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով:
Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը: Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով: Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս: Ավելի բարձր` լեռնատափաստանային բուսածածկույթ է:
Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը: Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն: Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավոր գյուրզան: 1954թ-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն:
Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ: Խոսրովի անտառով անցնում է ջրառատ Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժներ:
«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորի պատվին: Ըստ Խորենացու, Խոսրովի գահակալության ժամանակ, արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ:

воскресенье, 12 февраля 2012 г.

Պարույր Սեւվակ

Եթե մեռնե՜լ...
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...

Եթե մեռնե՜լ...
Թող սպանվե՛մ,
թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ՝
Իմ անունո՛վ կնքեն նրանց...
Եթե գամվել՝
փարոսի՜ պես,
Արնաքամվել՝
հերոսի՜ պես,
Ու քրքրվել՝
դրոշի՜ պես...

* * * * * * *
իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու´ - ուրիշի՛նը։

Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն...
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´...

Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա...

* * * * * * *

Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
Եթե ասեղ է նա՝
Աչք է ծակում...

Դե´հ, ու՞մ լավ հայտնի չէ մեր իսկ թուլությունը.
Մենք բոլորս էլ մի քիչ փսփսուք ենք սիրում։
Իսկ գեղեցիկ սեռի դրությունը
Շա՛տ է նախանձելի այս հարցերում։
Ոմանց համար արդեն դա մի թուլություն է,
Ինչպես ջուր խմելը, հաց ուտելը...
Պատկերացրեք հիմա դուք մեր դրությունը։
Պարզ է. հայտնի դարձավ և մեր սերը։
Ուրիշները դարձան կիսով նրա տերը.
Ե’վ այս, և’ այն կողմից տնտըղեցին նրան,
Մերթ թաղեցին նրան,
Մերթ պեղեցին նրան:
Ուրիշ խոսքով ասած՝
Նա մի դրոշ դարձավ,
Որ ո´չ թե ձեռքից-ձեոք – բերնից-բերա՛ն անցավ...

Չէ´, սսե՛ղ չէ սերը, որ թաքցընես,
Իսկ թե ասեղ է նա՝
Աչք է ծակում.
Իսկ թե ասեղ է նա,
Հենց թաքցընես՝
Քո ցանկությանն ընդդեմ կհագցընես
Պոչից երկա՛ր մի թել,
Որ երևա´ իսկույն։
Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել:
Բայց ի՛նչ...
Դուրս է գալիս՝
Հիմար բան ենք գործել.
Կարելի է, ինչ խոսք, սիրահարվել,
Միայն... հարկավոր էր խելոք վարվել,
Սուսի՛կ – փուսի՛կ այնպես...

Աստվա´ծ վկա, այսպես
Չէ՞ որ կարելի է անգամ խելագարվե՛լ։
Ախար իմ ի՛նչ գործն է՝ մարդիկ ո՞նց են անում։
Իմ ի՛նչ գործն է.
Մարդիկ շա´տ բաներ են անում,
Հազար ու մի տեսակ վա´տ բաներ են անում,
Ես գործ ունեմ մարդկա՛նց,
Ո´չ թե ամեն կարգի նրանց արարքի հետ.
Ես գործ ունեմ սիրո՛,
Ո´չ թե թաքուն կապի հրայրքի հետ.
Միայն աղբյուրի՛ հետ հավերժախոս ու ջինջ,
Եվ ո´չ հոսանքի հետ հեղեղային.
Եվ ո´չ երբեք մոր հետ այն տղայի,
Որին չար ընկերն է խաղում դաղում.
– «Է՛յ, բի´ճ...»




ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ
Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի...
Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։
Գիտի կործանե՛լ,
Բայց և... գո~րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե~լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե~լ գիտի։
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևս՝
Գիտի ստեղծե~լ։
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա~նը
Ու բարությա~նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն ։
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,–
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,—
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի~ ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն...
Ես հավատում եմ հավատի~ն մարդու`
Իմ ա՛յս հավատին...




Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում,
Երբ սիրով եմ անվանել քեզ >։

Աներևույթ մի շղթա, ինչ–որ ամուր թել,
Որի ցավն եմ սրտիս մեջ ես զգում հանկարծ,
Ինձ կապել է քո բախտին, թեկուզ մենք արդեն
Անջատված ենք իրարից, զատված ենք անդարձ։

Մոռացել եմ ամեն ինչ, ինչ սիրտ է մաշում,
Ինչ կոպտորեն եղծում է պատկերդ գերող,
Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում,
Որ քեզ մտքով փայփայեմ սիրող ձեռքերով...

Բայց մոտիկից, ես գիտեմ, ողջը կցնդի,
Ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմար,–
Դու հեռվի~ց ես հարազատ սիրող իմ սրտին,
Ես պատրաստ եմ լոկ հեռվու՛մ ապրել քեզ համար...

Գիտեմ՝ այստե՛ղ, ինչ–որ տեղ ինձ մո՜տ են մաշվում
Քո կոշիկները նրբին ու քո սիրտը ժանտ,
Բայց և գիտեմ... Ու հեռվից, հեռվում եմ հաշվում
Քեզ վերստին սիրելի, նորից հարազատ...



ՄԻ հուսահատվեք եթե ունեք ջնջված նյութեր...

Շատ հաճախ պատահող դեպքերից մեկը Ֆլեշ կրիչի վրա եղած նյութերի՝ հանկարծակի անհետանալն է: Դա կարող է լինել մի քանի պատճառով՝
             

  1. Անփութորեն ջնջել եք նյութը և չեք նկատել
  2. Կատարել եք Ֆլեշի կրիչի ֆորմատ 
  3. Ֆլեշ կրիչում եղած վիրուսները վնասել են նյութերը
  4. Սխալ եք անջատել Ֆլեշ կրիչը համակարգչից
  5. Եվ ուղակի մեխանիկական պատճառով:
    Նախօրոք ասեմ, որ եթե վերջին դեպքն է, ապա նյութերի վերականգնելը գրեթե անհնար է : Բայց եթե ֆայլերը ջնջել կամ ֆորմատ եք արել, ապա դրանք կկարողանաք վերականգնել: Նախ ասեմ, եթե ֆլեշը միացնում եք համակարգչին և այն ցույց չի տալիս ֆայլերը, մի շտապեք ֆորմատ անել: Իսկ այժմ մանրամասն քննարկենք հետագա անելիք քայլերը: Եթե չեն գտնվում ֆլեշ կրիչում առկա ֆայլերը, ապա փորձեք թարացնել համակարգիչը (RESTART): Այս պարզ մեթոդը կարող է օգնել: Նույնը կրկնվելու դեպքում, փորձեք կրիչը անջատել ճիշտ եղանակով (безопасное извлечение устройства), ապա նորից միացնել: Միացնլուց հետո մտեք ==>"Мой компьютер"==> ֆլեշի նշանի վրա սեղմեք մկնիկի աջ սեղմակը ==> "Свойства"==> "Сервис" ==> "Выполнить проверку..."==> "Автоматически исправлять системные ошибки" և սեղմեք միացնել: Այս եղանակով կարող եք վերացնել ֆլեշում եղած խնդիրները և վերականգնել նյութերը: Բայց վերոնշյալ քայլերը հիմնականում չեն օգնում ջնջված կամ ֆորմատավորված կրիչներին:Այս պարագայում մեզ կարող են օգնել հատուկ ծրագեր նախատեսված ֆլեշի նյութերը վերականգնլու համար:
    Առաջին այդպիսի ծրագիրը, Recovery Toolbox for Flash ծրագիրն է: Ծրագիրը վճարովի է, բայց նրա փորձնական տարբերակի միջոցով կկարողանաք վերականգնել մի քանի ֆայլ: Այն կարող եք ներբեռնել այստեղից:
    Այս ծրագրի միջոցաով կկարողանանք վերականգնել ֆայլեր ներքոնշյալ սարքավորումներից:
    • Secure Digital Cards (SD ֆլեշ)
    • xD Picture Cards
    • CompactFlash (type I/II) (CF ֆլեշ)
    • Sony Memory Sticks
    • Multimedia Cards (MMC ֆլեշ)
    • PC Cards
    • Smart Media ֆլեշ
    • IBM MicroDrive
    • Flash USB 
    • Թվային տեսախցիկ
    • Կրիչ
    • Եվ այլնPC Inspector File Recovery - սա անվճար ծրագիր է և ի տարբերություն վերևում նշված ծրագրի, սա տալիս է մի քանի այլ հնարավորություն: Դրանց մասին կխոսեմ հետագայում: Այս ծրագրի միջոցով կկարողանաք վերականգնել ինչպես ջնջված, այնպես էլ ֆորմատ արված նյութերը: http://www.mrblogger.ru/2012/01/blog-post_31.html

суббота, 11 февраля 2012 г.

Թեստ-Պատրաստ ե՞ս ամուսնության, թե՞ դեռ վաղ է....



1. Ամուսնությունից հետո արդյոք կսկսեք <<վերադաստիարակել >> ձեր ամուսնուն` բաժակը այդպես մի դիր, ամանները պետք չէ կեխտոտել և տնով մեկ թափռտել, կեղտոտ կոշիկներով պետք չէ տնով մեկ քայլել, գորգը նոր եմ լվացել.....
1 Թող թափրտի ես էլ կթափրտեմ, ի վերջո ընտանեկան երջանկությունը, հո մաքրության մեջ չէ: (2)
2 Ես շատ համբերատար եմ և պատրաստ եմ նրա հետևից անընդհատ հավաքել: (4)
3 Իմ փեսացուն շատ մաքրասեր է, ես պարզապես համոզված եմ, որ նմանատիպ խնդիրներ մենք չենք ունենա: (5)
4 Կխոսեմ և կփորձեմ նրա հետ համաձայնության գալ... չէ, որ ես էլ եմ աշխատում և հոգնած տուն վերադառնալով պետք է ստիպված նրա թափրտածները հավաքեմ: (3)
5 Բնականաբար ես հունից դուրս կգամ և կսկսեմ գոռգռալ: (1)
2. Դուք ամեն անգամ ձեր ամուսնուն տնից դուրս գալուց զգուշացնում եք, որ գկխարկ հագնի, ի վերջո դրսում ձմեռ է: Բայց նա ամեն անգամ մոռանում է: Ի վերջո հիվանդանում է, ինչպե՞ս կվարվեք:
1 Կսկսեմ խնամել, կբուժեմ նրան և ամեն անգամ, երբ մոռանա գլխարկ դնել մեղմ ժպիըով կհիշեցնեմ այս անգամվա մասին: (3)
2 Ես էլ եմ երբեմն մոռանում գլխարկ գնել, ոչ մի սարսափելի բան էլ չկա, ինչպես հիվանդացել է, այնպես էլ կառողջանա: (2)
3 Գլխակ չդնելու պատճառով դժվար թե ամուսինս հիվանդանա, բայց դե նրա հագ ու կապին բնականաբար կհետևեմ, չէ որ տղամարդիկ երեխաների նման են: (4)
4 Ես նրան ասել էի չէ, որ գլխարկը հագնի, ամեն անգամ կհիշեցնեմ, որ նրան զգուշացրել եմ և ինձ պետք էր լսել: (1)
5 Իմ փեսացուն միշտ եղանակին համաձայն է հագնվում և դեռ երբեմն էլ ինքն է ինձ դիտողություն անում: (5)
3. Շաբաթ երեկոյան ձեր չամուսնացած ընկերուհիները հրավիրում են ձեզ սրճարան, իսկ ձեր սիրելի ամուսինը պետք է մնա տանը միայնակ, ինչպե՞ս կվարվեք:
1 Չեմ գնա ընկերուհիներիս հետ, դրա փոխարեն կմտածեմ, թե ուր կարելի է գնալ ամուսնուս հետ միասին: (3)
2 Կհիշեմ, թե ինչպես անցած շաբաթ ամուսինս գնացել էր իր ընկերների հետ, և այդ քայլով կարդարացնեմ իմ գնալը: (2)
3 Ես մեծ հաճույթով էլ կգնամ, առանց այդ էլ ամբողջ շաբաթը ամուսնուս եմ նվիրում, կարող եմ չէ գոնե մի քանի ժամ ինքս ինձ նվիրել: (1)
4 Իմ փեսացուն ամեն անգամ, մի ինչ որ հետաքրքիր և յուրօրինակ բան է մտածում, այնպես որ ես ինքս չէի ցանկանա գնա ընկերուհիներիս հետ չէ, եր իմ սիրելիի հետ էլ ավելի հաճելի է: (5)
5 Չեմ գնա ընկերուհիներիս հետ, կմնամ տանը, չէ որ իմ ամուսինը ամբողջ շաբաթ չարչարվել է: (4)
4. Ձեր ամուսինը պատրաստվում է գնալ իր ընկերների հետ զվարճանալու, իսկ դուք շատ լավ գիտեք, որ նմանատիպ հանդիպումները միշտ ավարտվում են հարբեցողությամբ: Եվ վերջում ձեր սիրելիին մի կերպ տուն են հասցնում հենց նույն ընկերները: Ի՞նչ կանեք:
1 Իմ փեսացուն ընդհանրապես չի խմում: (5)
2 Համբերատար կսպասեմ նրա վերադարձին, կհանվացնեմ և կպառկեցնեմ, որ քնի: (4)
3 Կզանգեմ իմ բոլոր ընկերուհիներին, մի գուցե իմ բախտն էլ բերի ` ես էլ գնամ խմելու: (2)
4 Կսպասեմ, որբ լրջացած կարթնանա և դաստիարակչական, բարոյախրատական զրույց կունենամ նրա հետ: (3)
5 Կրկին աղմուկ կբարձացնեմ, չէ որ նա միշտ հարբած է վերադառնում, ես դա չեմ հանդուրժի: (1)
5. Ամռանը ամուսիններով դուրս եք եկել զբոսնելու, իսկ շուրջ բոլորը կիսամերկ կանայք և աղջիկներ են: Հանկարծ նկատում եք, որ նա մեծ հաճույքով ուսումնասիրում է անծանոթ կանանց բարեմասնությունները: Ինչպե՞ս կարձագանքեք:
1 Իմ փեսացուն այդպես չի կարող վարվել, նա չափազանց շատ է ինձ սիրում` ուրիշներին նայել չի կարող: (5)
2 Կսկսեմ ամուսնուս հետ խոսել ինչ որ շատ հետաքրքիր թեմայի մասին, այդպիսով շեղելով նրա ուշադրությունը: (3)
3 Իսկ ես գիտեմ, թե ինչ է կատարվում ամռանը փողոցներում, այնպես որ կհագնեմ կարճ կիսաշրջազգեստս ու իմ բարեմասնությունները ցույց կտամ ոչ միայն ամուսնուս այլև բոլորին, թող նախանձեն: (2)
4 Կզայրանամ, հունից դուրս կգամ, ամուսնուս և բոլոր տղամարդկանց հասցեին մի քանի << քաղցր >> բառ կասեմ: (1)
5 Նա միայն նայում է, ուրիշ ոչինչ: Իսկ ես ամուսնացած կին եմ և ինձ հարկի չէ նման վիճակում տնից դուրս գալ: (4)
6. Դուք ունեցել եք ձեր առաջնեկին և վերջապես եկել է այդքան սպասելի օրը, երբ դւոք պետք է դուրս գրվեք հիվանդանոցից: Ձեր հետ ծննդաբերած կանանց ամուսինները առավոտ կանուխ եկել են և իրենց սիրելիներին տարել տուն: Իսկ ձեր ամուսինը չկա ու չկա: Միայն երեկոյան ժամը 18:00 նա ժամանում է: Ինչ՞ կանեք:
1 Իսկական խառնաշփոթ կսարքեմ հիվանդանոցում: Բոլոր կանանց մինչև կեսօր տարել են, իսկ ես հիմարի նման նստած նրան եմ սպասում: Խոստանում եմ, նա դա հեշտ չի մարսի, դեռ պատասխան է տալու, սրիկա: (1)
2 Այդ ժամանակ կլռեմ, սակայն, ամեն հարմար առիթ կօպգտագործեմ նույն բանը իր գլխին անելու համար: Օրինակ ամուսնուս համար շատ կարևոր ֆուտբոլային խաղից առաջ կգնամ հարևանուհու տուն մի բաժակ շաքարավազի հետևից, նրան թողնելով փոքրիկի հետ մենակ և կվերադառնամ մոտ հինգ ժամ անց: (2)
3 Ամուսնուցս կճշտեմ ուշացման պատճառը և եթե ինչ որ կարևոր բան պատահած լինի, կզանգեմ մայրիկիս, որ գա և ինձ դուրս գրի հիվանդանոցից: (3)
4 Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ, իմ սիրելին նույնիսկ ժամադրության չի ուշանում, ուր մնաց մեր համար այդքան կարևոր օրը, նա մոռանա կամ ուշանա, դա անհնար է: (5)
5 Կսպասեմ ամուսնուս, որքան, որ պետք է, չէ որ նա գործեր ունի, մեկ է ինչ էլ լինի վաղ թե ուշ նա կգա իմ և մեր փոքրիկի ետևից, իսկ երբ տեսնեմ, որ նա շատ է ուշանում, կզանգահարեմ և նրբանկատորեն կակնարկեմ, որ բոլորին արդեն հիվանդանոցից տարել են, միայն ես եմ մնացել: (4)
7. Ձեր ամուսինը գնացել է ձեր ընկերուհու տուն, որպեսզի նրան օգնի կահույքը դասավորել, բայց նա շատ շատ է ուշանում....
1 Ինչ որ առիթ կհորինեմ ամուսնուս ընկերոջ տուն գնալու և այնտեղ երկար շատ երկար ժամանակ մնալու համար: (2)
2 Նախ ընկերուհուս կզանգեմ, հետո ամուսնուս, երկուսին էլ մի լավ կհարցաքննեմ: Չեմ հասկանում, ես նրան ուղակել եմ, որ կահույք տեղափոխի թե ընկերուհուս հետ սիլի բիլի անի: Ավելի լավ կլինի, եթե նրանց անսպասելի այցելեմ: (1)
3 Երևի կահույք տեղափոխելը շատ դժվար է, կգնամ նրանց օգնության, ինչով հնարավոր է կօգնեմ, կամ էլ տանը կմանամ և կդադարեմ անհանգստանալ: (4)
4 Կանհանգստանամ, բնականաբար, բայց չեմ խանդի` ամուսնուն վստահել է պետք: Երևի կզանգահարեմ ընկերուհուս ճշտեկու համար, թե արդյոք ամեն ինչ նորմալ է: (3)
5 Իմ ընտրյալը ինձ երբեք չի դավաճանի, ես էլ նրան չեմ ուղարկի ընկերուհուս տուն կահույքը տեղափոխելու, դրա համար հատուկ ծառայություններ կան: (5)
8. Ձեր փոքրիկը հիվանդացել է, բժիշկները ասում են, որ նրան անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց և պառկեցնել: Երկուսիցդ ո՞վ կմնա հիվանդանոցում փոքրիկի հետ:
1 Դե պարզից էլ պարզ է, որ ես պետք է մնամ, բայց ես այնքան չեմ սիրում հիվանդանոցները նամանավանդ փոքրիկ երեխաների հետ, ովքեր անընդհատ լացում են: Փոքրիկի առողջանալուց հետո ես արձակուրդ կվերցնեմ և կմեկնեմ հանգստանալու, թող ամուսինս էլ նրան խնամի: (2)
2 Երեխան պարզապես չէր կարող իմ պատճառով հիվանդանալ: Ես նրան միշտ եղանակին համապատասխան եմ հագցնում, ճիշտ ժամանակին կերակրում: Պարզից էլ պարզ է, որ մեր փոքրիկը ամուսնուս պատճառով է հիվանդացել, թող նա էլ պատասխանատվություն կրի և երեխայի հետ միասին մնա հիվանդանոցում: (1)
3 Հիվանդանոց կգնամ ես, բայց ամուսնուս կհասկացնեմ, որ նա պետք է մեր մասին հոգ տանի` ուտելիք բերի և մշտապես այցելի մեզ: (3)
4 Բնականաբար կգնամ ես, այստեղ քննարկման հարց էլ չի կարող լինել: Ամուսինս պետք է աշխատի կարիերա ստեղծի, իսկ երեխաների հետ կապված բոլոր խնդիրները ես ինքս կլուծեմ, դա իմ պարտականությունն է: (4)
5 Տանել չեմ կարողանում հիվանդանոցները, խնամակալ կվարձենք: (5)

9. Հանկարծ զանգահարում է ձեր ամուսնու մայրը և խնդրում, որ գնաք իրեն օգնելու, բայց մինչ նրա զանգը, դուք ամուսիններով արդեն պլանավորել էիք, թե ինչպես եք անցկացնելու ձեր օրը: Ինչպե՞ս կվարվեք:
1 Փեսացուիս մայրը ամուսին ունի, թող նա էլ իր կնոջ մասին հոգ տանի: (5)
2 Ընտանեկան որոշումները և գործերը ամեն ամեն ինչից վեր են: Եթե ես և նա պլաններ ունենք ապա դրանք չպետք է հետաձգենք ոչ մի դեպքում, դա հնարավոր չէ: (1)
3 Այստեղ հարց չի կարող լինել,ես և ամուսինս միասին կգնանք սկեսրոջս օգնելու: (4)
4 Բնականաբար ամուսնուս բաց կթողնեմ, որ գնա, իսկ ես կմնամ տնային գործերը անելու: (3)
5 Դե եթե շատ է ուզում, թող գնա, բայց ես իմ պլանները չեմ պատրաստվում փոխել: (2)

                              ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
0-11 Միավոր)
Կյանքը ինչ որ մեկի հետ կապելը` ամուսնանալը բավական լրջություն և պատասխանատվություն է պահանջում: Միանշանակ ձեր համար դեռ շատ վաղ է ամուսնանալը: Քանի որ ամուսնության ընթացքում վեճերը և կռիվները փեզնից անպակաս կլինեն: Ամուսնությունը դա յուօրինակ փոխհամաձայնություն է երկու անձանց միջև, իսկ փոխհամաձայնությունը առանց հարգանքի և փոխզիջումների պարզապես անհնարին է: Սովորեք ավելի հանդուրջող, ավելի ճկուն լինել: Ի վերջո խնդիրները ավելի դյուրին է լուծել փոխզիջման օգնությամբ քան գոռգռոցների:
(12-19 Միավոր)
Ձեր ամուսնական կյանքը բավականին հետաքրքիր և ադրենալինով լի կլինի: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայ իրականության մեջ դժվար է գտնել այնպիսի կողակցի, ով ձեր բոլոր չարաճճիությունները կհանդուրժի կամ դրանց պարզապես հումորով կվերաբերվի: Ամուսնական կյանքին պետք է մի փոքր ավելի լուռջ և պատասխանատվությամբ մոտենալ: Չէ որ ինչպես տատիկներն են ասում, հո խաղ ու պար չի:
(20-28 Միավոր)
Դուք հասուն և խելամիտ եք, գիտեք թե ինչ եք ուզում և հաստատուն քայլերով գնում եք դեպի փեր նպատակները: Իսկական իդեալական կին, ով կարող է երջանկացնել, իր կողքի տղամարդուն: Դուք շատ լավ գիտակցում եք, որ ամուսնությունը մողրի պես քաղցր չի կարող լինել և պատրաստ եք դիմակայելու ամուսնության ընթացքում ի հայտ եկող խնդիրներին: Շատ տղամարդիկ կերազեին ձեր նման կողակից իրենց կողքին տեսնել, շնորհավորում եմ:
(29- 37 Միավոր)
Միանշանակ կարելի է ասել, որ ձեր կողակիցը երջանիկ մարդ է: Ձեր ամուսինը իր ամուսնական կյանքից իսկապես շատ գոհ կլինի, իսկ դուք.... Դուք հանդուրժող եք, համբերատար, ներողամիտ, դուք պատրաստ եք անել ամեն ինչ, որ ձեր կողակիցը երջանիկ լինի: Երբեմն երբեմն մտածեք նաև ձեր ասին, արդյոք դուք երջանիկ եք, արդյոք դուք սա էիք ուզում ձեր ամուսնական կյանքից: Դուք ապրում եք ձեր ամուսնու և երեխաների համար, մոռանալով ձեր սեփական ես-ը:
(38- 54 Միավոր)
Բավական է ձեր շրջապատող աշխարհին նայեք վարդագույն ակնոցներով, ինչպես ասում են ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ձեր կողակցին իդեալականացնելով, դուք ինքներդ ձեզ եք վնասում: Չկան անթերի և իդեալական մարդիկ: Ամուսնությունից հետո ձեզ համար շատ դժվար կլինի, նույնիսկ ամուսնությունը կարող է ավարտվել ամուսնալուծությամբ, որովհետև ինչպես ձեր երկրորդ կսից այնպես էլ ձեր ամուսնությունից դուք սպասում եք ավելին քան կարող եք ստանալ, փորձեք ամեն ինչին իրենց իրական գնահատականները տալ: Այդպես ձեր կյանքում հիասթափությունները էլ ավելի քիչ կլնԻՆԵՆ: