Չնայած այս դեպքը կատարվել է մի քանի օր առաջ, բայց այն հետաքրքրում է բոլորին: Փետրվարի 4-ին, ժամը 17:00-ին
Գյումրիում մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին բողոքի ակցիա: Նրանք
պահանջում էին սառցակալած փողոցների և մայթերի հալեցում: Նրանց երթը սկսվեց
Գյումրիի 10-րդ դպրոցից և ավարտվեց քաղաքապետարանի մոտ: Յուրաքանչյուրն իր
հետ վերցրել էր մի քանի տուփ աղ և ամբողջ երթի ճանապարհին լցնում էին
սառցակալած փողոցներին և մայթերին: Այն հարցին, թե ինչու են որոշել
կազմակերպել նման ակցիա, երիտասարդներից մեկը նշեց. §Քանի որ ակամայից
դարձել ենք էքստրիմի սիրահար այս փողոցներում և տեսնում ենք, թե ինչպես է
անտերության մատնված, այս կերպ փորձում ենք ազդել պաշտոնատար անձանց վրա և
պահանջել մեր քաղաքի բնակիչների համար անվտանգ փողոցներ¦: Ամբողջ ընթացքում
երիտասարդներին ողջունում և շնորհակալություն էին հայտնում անցորդները,
ինչպես նաև վարորդները: Հասնելով քաղաքապետարանի մոտ՝ նրանք շենքի
շրջակայքը նույնպես լցրեցին աղով, իսկ հետո բոլոր աղի տուփերը,
համապատասխան կոչի ցուցանակներով կախեցին քաղաքապետարանի դռներին:
Комментариев нет:
Отправить комментарий