
Ուժի եւ կապրիզների անընդհատ ձգվող շարանի նշան է: Հավերժ ցանկություն` լինել բոլորից առաջ: Կենդանի, աշխույժ եւ անհավասար "խասյաթի" մարդիկ, տաքարյուն եւ կրքոտ խառնվածքով, բայց զուսպ պահվածքով, սիրում են հաճույքներ եւ չափազանց ինքնիշխան են: Շատ ջանասեր են, սիրում են գիտությունը, փիլիսոփայությունը,արվեստը եւ ընդհանրապես առաջընթացի ու գործողությունների ջատագով մարդիկ են: Սովորույթ ունեն փոքր-ինչ չափազանցնել երեւույթները եւ անգիտակցորեն սուտ-սուտ բաներ ասել: Չունեն ոչ զգուշության զգացում, ոչ սառը դատողություն, ոչ էլ հստակ մշակված կյանքի ուղի: Ապրում են առաջին հերթին իմպուլսներով, իղձերով, ամենը եւ ամենքին ղեկավարելու բուռն ցանկությամբ, ինչը միշտ չէ, որ հաջողություն է բերում: Խառնվածքով հիմնականում Խոլերիկներ են:
մասնագիտությունը
Ձեռներեցներ են, հյուրանոցների եւ ռեստորանների մենեջերներ, մարդիկ, ում հետաքրքրում են առեւտրային գործարքները, ինչպես նաեւ հնագետներ, դերասաններ, երգիչներ
հաջողությունները
Հաճախակի փոփոխություններ, անհանգիստ երիտասարդություն: Տիրապետում են կարիերայի առաջընթաց ունենալու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներին: Նրանց կարող է խանգարել չափից դուրս համոզվածությունը սեփական արարքների եւ մտքերի մեջ: Գործնական եւ հաշվենկատ մտածելակերպը ստեղծում են նրանց համար ձեռնտու կապեր, որին էլ նրանք պարտավոր են իրենց հաջողություններով:
ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Առյուծի կամ Աղեղնավորի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Խեցգետնի կամ Այծեղջյուրի համաստեղության ներքո:
սիրային կյանքը
Սիրո մեջ ինքնահավան եւ փոփոխական են: Տղամարդիկ հատկապես խանդագին են պահպանում իրենց ազատությունը եւ ինքնիշխանությունը: Կանայք սեթեւեթելու մասնագետներ են, միեւնույն ժամանակ լուրջ, ավելի հաճախ են գտնում անձնական երջանկություն, քան տղամարդիկ:
բարեհաջող են
Օրերը- կիրակի, թվերը-յոթ, գույները- երկնագույն եւ մանուշակագույն, ծաղիկները-նարցիս, մանուշակ եւ վասիլյոկ, թալիսման քարերը-ակվամարին եւ ալմաստ:
Ռեալիստներ
են, աշխատավայրում համբերատար եւ ջանասեր, հավատարիմ են ընկերներին:
Նյութապաշտ են, գիտակցում են փողի, սեփականության դերն ու նշանակությունը:
Գործնական, բարեխիղճ, հաճախ համառությամբ, ինքնակամությամբ աչքի ընկնող
մարդիկ են: Եթե նա իր ուղեղում որեւէ գաղափար է մեխում , այլեւս ոչ ոք ի
զորու չէ նրան հակառակը համոզել: Երբեմն խանդոտ են, կասկածամիտ եւ
անվսահությամբ են վերաբերվում ուրիշներին: Վիրավորանքները չի մոռանում: Այս
բնավորության տեր մարդիկ լինում են ծույլ, սիրում հաճույքներ: Չնայած
նրանց դժվար է դուրս հանել հավասարակշռությունից, սակայն մեկ անգամ
'տեղահանվելուց' հետո դժվար են հանդարտվում, խաղաղվում: Տրամադրել նրանց դեպի հոգեկան արժեքները բավականին դժվար է, քանի որ նրանց մոտ ամեն ինչ
որոշվում է գործնական տարբերակով: Արվեստի նկատմամբ հակումն առանձնապես մեծ
չէ: Նրանց կարելի է հանդիպել երաժշտության աշխարհում: Խառնվածքով
հիմնականում Մելանխոլիկներ : ՑՈՒԼ Ռեալիստներ
են, աշխատավայրում համբերատար եւ ջանասեր, հավատարիմ են ընկերներին:
Նյութապաշտ են, գիտակցում են փողի, սեփականության դերն ու նշանակությունը:
Գործնական, բարեխիղճ, հաճախ համառությամբ, ինքնակամությամբ աչքի ընկնող
մարդիկ են: Եթե նա իր ուղեղում որեւէ գաղափար է մեխում , այլեւս ոչ ոք ի
զորու չէ նրան հակառակը համոզել: Երբեմն խանդոտ են, կասկածամիտ եւ
անվսահությամբ են վերաբերվում ուրիշներին: Վիրավորանքները չի մոռանում: Այս
բնավորության տեր մարդիկ լինում են ծույլ, սիրում հաճույքներ: Չնայած
նրանց դժվար է դուրս հանել հավասարակշռությունից, սակայն մեկ անգամ
'տեղահանվելուց' հետո դժվար են հանդարտվում, խաղաղվում: Տրամադրել նրանց
դեպի հոգեկան արժեքները բավականին դժվար է, քանի որ նրանց մոտ ամեն ինչ
որոշվում է գործնական տարբերակով: Արվեստի նկատմամբ հակումն առանձնապես մեծ
չէ: Նրանց կարելի է հանդիպել երաժշտության աշխարհում: Խառնվածքով
հիմնականում Մելանխոլիկներ են:
Այգեգործներ եւ հողագործներ, հյուրանոցների կառավարիչներ, նորաձեւ հագուստների կամ արտադրական ապրանքների վաճառողներ: Արվեստի բնագավառում երաժիշտներ, երգիչներ են: Երիտասարդությունը վայելելուց հետո վեր է հասնում ապահով կյանքը` լի վայելքներով եւ բարեկեցությամբ: Գործնական քայլերը նպաստում են կայուն կապերի հաստատմանը: Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Այծեղջյուրի կամ Կույսի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Առյուծի կամ Ջրհոսի համաստեղության ներքո: Սիրո մեջ հաստատուն եւ դրական մարդիկ են: Հաճախ սիրային կապերը վատ ընթացք են ունենում, խափանվում երրորդ դեմքի պատճառով եւ ավարտվում դատական գործերով: Օրերը- ուրբաթ, թվերը-վեց, գույները- երկնագույն եւ կանաչ, ծաղիկները-յասաման, թալիսման քարերը-զմրուխտ, մոզախատ: |
Հարուստ
եւ բազմակողմանի ունակություններ: Գաղափարների առատություններ, առանց
ավելորդ նախապաշարումների, անընդհատ հետաքրքրված են նորություններով,
փոփոխական են, ենթարկվում են ազդեցությունների, թեթեւակիորեն մակերեսային
են եւ չափազանց թափթփված: Վառ ընդունակություններ են ցուցաբերում դեպի
մտավոր եւ գրական աշխատանքը: Պարզ միտք ունեն: Բարեհաճ են եւ սիրալիր,
հեշտությամբ են ընկերանում մարդկանց հետ: Հաստատուն չեն, հատկապես երբ
հարցը վերաբերվում է որոշակի գաղտնիության: Բավարար վստահելի մարդիկ չեն,
անհանգիստ եւ փոփոխական են` կախված տրամադրությունից: Հակված են
քննադատորեն վերաբերվել շրջապատին: Բառեր չեն փնտրում դիպուկ արտահայտվելու
համար: Հումորով են, դժվար կենտրոնացող: Ընդունակ են զբաղվել արվեստներով,
գրականությամբ եւ գիտությամբ: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են:
Գրողներ են: Բոլոր գործերը, կապված արդյունաբերական ապրանքների առուծախի հետ: Հնարագետներ են, նկարիչներ, դերասաններ: Հաճախ զբաղվում են միանգամից մի քանի մասնագիտությամբ: Հակված են ճանապարհորդելու, որպես կանոն որեւէ գործնական նպատակ հետամուտ լինելով: Զբաղվում են գիտությամբ, ի ծնե հռետորներ են: Հաջողություն ունենալու համար չպետք է թափթված լինեն:Դժվարություններ կունենան շտապողականության պատճառով: Կյանքում կունենան շատ փոփոխություններ, այդ թվում նաեւ տնտեսական: Հաճախակի կռիվներ այլ սեռի ներկայացուցիչների հետ: Բայց, ի վերջո, հասնում են ուզածին` հանգստանալով եւ գործերի ծանրութեթեւ անելով: Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Ջրհոսի կամ Կշեռքի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Ձկների կամ Կույսի համաստեղության ներքո: Գաղտնի սիրայի կապերը հաճախ ավարտվում են տհաճորեն: Սեփական զգացմունքների մեջ թեթեւակի մակերեսայնություն: Օրերը- չորեքշաբթի, թվերը-երեք եւ տասներկու, գույները- մանուշակագույն եւ բաց դեղին, ծաղիկները-ժասմին, թալիսման քարերը-լեռնային ադամանդ եւ ակվամարին: |
Ծովայիններ, թափառաշրջիկներ, հետազոտողներ, ուսուցիչներ, պաշտոնյաներ, պատմաբաններ, այգեգործներ: Բարենպաստ են բոլոր այն մասնագիտությունները, ուր պահանջվում է հասարակության հետ կապեր հաստատել:
Երիտասարդ տարիներին շատ են անհանգստությունները եւ ինտրիգները: Հաճախակի փոփոխութուններ, հիմնականում` հանկարծակի: Բախումներ հաստատությունների, հիմնարկների հետ: Դժվարությամբ ձեռք բերված հավասարակշռությունը խանգարում է ունենալ հաջողություններ: Անհրաժեշտ է ձգտել հարատեւության, ինչը պահանջում է առավել ինքնավստահություն եւ բարոյական ուժ:
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Ձկների կամ Կարիճի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Կշեռքի կամ Խոյի համաստեղության ներքո:
Հակվածություն ավելի շուտ դեպի անէական, այլ ոչ թե զգացական սեր: Սիրային գործերում ունենում են ուժեղ զգացմունքներ: Սիրո առարկային հավատարիմ եւ կապված են լինում: Ընդունակ են վեհանձ քայլերի: Սակայն կտրուկ պատահարի ժամանակ կտրուկ փոփոխություններ կարող են արձանագրվել:
Օրերը- երկուշաբթի, թվերը-հինգ, գույները- արծաթագույն, սպիտակ, ծովի գույներ, կապտավուն երանգներ, ծաղիկները-ջրային լիլիաներ, թալիսման քարերը-զմրուխտ, լուսնաքար, սեւ օնիքս:
Комментариев нет:
Отправить комментарий