Էկոլոգիա տերմինը ժամանակակից պայմաններում ավելի լայն
նշանակություն ունի, քան այդ գիտության զարգացման առաջին տասնամյակների
ընթացքում: Ներկայումս ավելի հաճախ էկոլոգիական հարցեր ասելով հասկացվում
են, նախ և առաջ,
շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը(նայի’ր նաև
էնվայրոնմենտալիզմ): Մեծամասամբ իմաստի այդպիսի աղավաղումը կատարվել է մարդու կողմից
շրջակա միջավայրի
վրա առավել շոշափելի ազդեցության հետևանքով: Սակայն անհրաժեշտ է միմյանցից
տարբերել ecological («որը վերաբերում է էկոլոգիա գիտությանը») և
environmental («որը վերաբերում է շրջակա միջավայրին») հասկացությունները:
Էկոլոգիայի նկատմամբ համընդհանուր ուշադրությունը հանգեցրել է նրան, որ այդ
գիտության վերաբերյալ նախկինում Հեկկելի կողմից(բացառապես կենսաբանական)
տրված առաջնային, բավականին հստակ բնորոշումը ընդլայնվել է, և այն իր մեջ
ներառում է նաև այլ բնագիտական և նույնիսկ հումանիտար գիտությունների
ոլորտները: Էկոլոգիայի դասական սահմանումները: Էկոլոգիան գիտություն է, որն
ուսումնասիրում է կենդանի և անկենդան բնության միջև
փոխհարաբերությունները: Այդ գիտության երկու այլընտրանքային սահմանումներն
են.
- Էկոլոգիան բնության էկոնոմիկայի ճանաչումն է, կենդանի օրգանիզմների և
շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական բաղադրիչների միջև բոլոր տեսակի
փոխհարաբերությունների միաժամանակյա հետազոտությունն է . . .Այսպիսով,
էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության մեջ գոյություն
ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ:
- Էկոլոգիան կենսաբանական գիտություն է, որը հետազոտում է
վերօրգանիզմային մակարդակի համակարգերի (պոպուլյացիաներ, նոր
համակեցություններ, էկոհամակարգեր ) կառուցվածքը և գործառույթները
տարածության ու ժամանակի մեջ` բնական և մարդու կողմից փոխակերպված
պայմաններում:
Էկոլոգիայի երկրորդ բնորոշումը տրվել է 5-րդ Միջազգային էկոլոգիական
կոնգրեսում(1990)` նպատակ ունենալով հակազդել էկոլոգիա տերմինի իմաստի
աղավաղմանը, որը դիտվում է ներկայումս: Սակայն այդ սահմանումը լիովին
բացառում է էկոլոգիայի կառուցվածքից աուտոէկոլոգիայի` որպես գիտության
բացառումը, ինչը արմատապես սխալ է:
Комментариев нет:
Отправить комментарий