MILI'S BLOG

пятница, 10 февраля 2012 г.

Կփակվի արդյոք FACEBOOK-Ը

Ֆեյսբուք»-ի օգտատերերի համար նոր հարց է առաջացել. ճիշտ են արդյո՞ք այս կայքը փակելու մասին լուրերը։
Որոշ լրատվական կայքեր, մեջբերելով Weekly World News-ի  այս տարվա  հրապարակված լուրը , տեղեկացնում են, որ 2012 թվականի մարտի 15-ից օգտատերերն այլևս չեն կարողանա մտնել իրենց էջերը: Ըստ նրանց՝ այդ մասին Պալո Ալտոյում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը։
««Ֆեյսբուք»-ը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ընկերությունը ղեկավարելու սթրեսը քայքայել է իմ կյանքը: Ես պետք է այդ ամենին վերջ տամ»,-ըստ այդ կայքերի՝ ասել է Մարկ Ցուկերբերգը։
Նշենք, որ բառացիորեն նույն բովանդակությամբ տեղեկություն նույն Weekly World News-ում հայտնվել է ուղիղ մեկ տարի առաջ,  սակայն այն ժամանակ «Ֆեյսբուք»-ի վերջ համարվում էր 2011թ մարտի 15-ը։
«Ֆեյսբուք»-ի փակվելու մասին տեղեկատվություն կայքերում անցնող տարվա ընթացքում հայտնվել են մի քանի անգամ, օրինակ՝ հուլիսի 25-ին։ Այն ժամանակ՝ կայքի պատասխանատուներից մեկը, ի պատասխան օգտատերի հարցման, ասել էր, թե այդ սուտ է։
Սոցցանցի ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչն եւս հերքել է այդ լուրը։

Комментариев нет:

Отправить комментарий